Ընթացիկ տարում IFC արդեն 40 մլն դոլար է ներդրել Հայաստանում

Ընթացիկ տարում IFC արդեն 40 մլն դոլար է ներդրել Հայաստանում

PanARMENIAN.Net - Միջազգային բանկի անդամ, Միջազգային ֆինանսական կազմակերպությա`(IFC) ներդրումների ծավալը Հայաստանում ընթացիկ տարում արդեն կազմել են 40 մլն դոլար: Այս մասին փետրվարի 8 Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է IFC Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Մենք Հայաստանի բանկերում արդեն ներդրել ենք 40 մլն դոլար, որոնք իրենց հերթին կվերաֆինանսավորեն ՓՄՁ, ինչպես նաև լեռնահանքային ոլորտում առևտրային գործարքները»,-ասել է նա:

Այս առնչությամբ նա հավելել, որ Հայաստանում IFC ներդրումները ընթացիկ ֆինանսական տարում կազմել են 70 մլն դոլար, ինչը 2 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ` 35 մլն դոլար: Ընդ որում նա համոզմունք է հայտնել, որ ընթացիկ տարում միջազգային կառույցի ներդրումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը:

Անդրադառնալով ֆինանսավորման անմիջական ոլորտներին` IFC Կովկասյան տարածաշրջանի ղեկավարը հայտարարել է, որ միջազգային կառույցը «բաց է» բոլոր ոլորտների համար, այդ թվում` զբոսաշրջության:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ երկրում IFC առաջին և հաջողված նախագիծը Marriott հյուրանոցում ներդրումն էր:

Հայաստանը IFC անդամ է դարձել 1995թ: Այսօրվա դրությամբ IFC ներդրել է 147 մլն դոլար` ֆինանսական շուկաների 28 ծրագրերի ֆինանսավորման, արտադրության, էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---