Կիևի հայկական եկեղեցին կկառուցվի մինչ 2015 թվականը

Կիևի հայկական եկեղեցին կկառուցվի մինչ 2015 թվականը

PanARMENIAN.Net - 40 մետրանոց Հայ առաքելական եկեղեցին կկառուցվի Կիևի մուտքի մոտ` Բորիսպոլի կողմից: Ինչպես հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Մարատ Հակոբյանը, ի սկզբանե եկեղեցին ցանկանում էին կառուցել Պոդոլում, սակայն հետո խնդիրներ ծագեցին` կապված հողի ձեռքբերման հետ, ուստի եկեղեցու կառուցումը տեղաթոխվեց քաղաքի ծայրամաս, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»:

Եկեղեցու նախագիծն արդեն պատրաստ է: Եկեղեցու բարձրությունը կլինի 40 մ, իսկ մակերեսը մոտ 1 հա: Եկեղեցուց բացի այնտեղ կկառուցվի նաև դպրոց և մշակութային կենտրոն: Շինարարության գումարը հավաքել է հայկական համայնքը:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում հայերի` եկեղեցի կառուցելու ցանկությանը և ուրախ կլինենք, եթե նրանք դա անեն,-ասել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կիևյան պատրիարքարանի ներկայացուցիչ Եվստրատի Զորյան:- Ուղղափառ և առաքելական եկեղեցիները լավ հարաբերությունների մեջ են: Հաշվի առնելով, որ հայերը հարյուրամյակներով ապրում են Ուկրաինայում, բնական է եկեղեցի կառուցելու նրանց ցանկությունը»:

Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի և կավարտվեն 2015թ-ին, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---