«Նոր ալիք» մրցույթն այլևս տեղի չի ունենա Յուրմալայում

«Նոր ալիք» մրցույթն այլևս տեղի չի ունենա Յուրմալայում

PanARMENIAN.Net - Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթն այլևս տեղի չի ունենա Յուրմալայում: Այդ մասին այսօր տեղի «Չաս» թերչթում հաղորդել է փառատոնի ժյուրիի համանախագահ Իգոր Կրուտոյը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մեր համագործակցությունը Յուրմալայի քաղաքային դումայի ղեկավարության հետ հանգել է կրիտիկական կետի: Ուստի առաջիկայում մեր կողմից քննարկվելու են աշխարհի այլ քաղաքներ, այդ թվում Լատվիայի մայրաքաղաք Ռիգան՝ որպես մրցույթի անցկացման թեկնածուներ»,- ասել է նա:

Նախօրեին ժյուրիի երկրորդ համանախագահ Ռայմոնդ Պաուլսը նույնպես հայտարարել է, որ փառատոնն այլևս տեղի չի ունենալու Յուրմալայում:

Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: 2011թ-ին մրցույթում Հայաստանը ներկայացրեց Էրիկը և արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---