ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԸՆԴՈՒՆՎԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի մասնակցության պայմանների փոփոխության մասին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, այսուհետ վիճակախաղի մասնակցության դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային տարբերակով` հատուկ ինտերնետ-էջի միջոցով: Պետդեպարտամենտը անցնում է այս տարբերակին, որպեսզի ավելի արդյունավետ դարձնի վիճակախաղի անցկացման գործընթացը եւ այն զերծ պահի կեղծիքներից: Այսպիսով` դա նվազեցնում է այն դիմորդների հնարավորությունները, որոնք մտադիր են վտանգել ԱՄՆ պետական շահերը: Նշենք, որ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում խաղարկվում է 55 հազար վիզա, որը ստանալու համար գրանցվում է 6 մլն մարդ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---