Սեյրան Օհանյան Գերտերությունները պետք է սաստեն Ադրբեջանին ԵՍԶՈՒՊ խախտելու համար

Սեյրան Օհանյան Գերտերությունները պետք է սաստեն Ադրբեջանին ԵՍԶՈՒՊ խախտելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) և գերտերությունները «պետք է դրա պատասխանը տան»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանությնա նախարար Սեյրան Օհանյանը՝ ամփոփելով 2011թ. արդյունքները:

Նախարարը նշել է, որ ՀՀ զինված ուժերին հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշռությունը և 1994թ. ի վեր շփման գծում հարաբերական խաղաղություն է հաստատվել: Նա նշել է, որ խաղաղությունը հարաբերական է, քանի որ «կարելի է ասել, որ մեր բանակի 1/3 պատերազմում է, նրա վրա կրակում են»:

Սեյրան Օհանյանը հավելել է, որ հավասարկշռությունը պահպանվում է մարտական ոգու ամրապնդմամբ, գաղափարական նախապատրաստվածությամբ, հրմանատարական կազմի որակական հատկանիշների բարձրացմամբ, շփման գծում պաշտպանական ինժեներական կառույցների կատարելագործմամբ: «Հայաստանի կամ ԼՂՀ դեմ ագրեսիայի դեպքում մենք կարող ենք մոբիլիզացնել ողջ պաշտպանական ներուժը և ուղղել այն հակառակորդի դեմ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---