Շրջվարչակազմերի ղեկավարները Բակո Սահակյանին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի մասին

Շրջվարչակազմերի ղեկավարները Բակո Սահակյանին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի և 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի և տարբեր պետական կառույցների միջև համակարգված համագործակցության, ինչպես նաև ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---