Փետրվարի 9-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-13-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ քամին հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում փետրվարի 10-ին, 11-ի օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց: 11-ի երեկոյան ժամերից, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: