Ֆրանսիան պնդում է, որ Բաշար Ասադն արդեն խախտել է Լավրովին տված խոստումները![]() 8 փետրվարի 2012 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Փարիզը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խախտել է իր խոստումները, որոնք տվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ինչպես և սպասում էինք, Բաշար Ասադի հայտարարությունները ռուսական արտգործնախարարի այցի առիթով վերջ չեն տվել արյունալի ճնշումներին: Հակառակը, մենք տեղեկատվություն ենք ստացել, որ այդ գիշեր երեք ընտանիք սպանվել է Հոմս քաղաքում ռեժիմի կողմնակիցների կողմից»,- ասել է Վալերոն Փարիզում կայացած մամլո ասուլիսում: ԱԳՆ մամլո քարտուղարը նշել է «սիրիական ռեժիմի ցինիզմը», որը «ուժեղացրել է ճնշումները, չնայած նրան, որ խոստացել է վերջ տալ դրանց»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |