Սեյրան Օհանյանը հորդորում է բանակի քննադատներին հիշել երկրի անվտանգության մասին

Սեյրան Օհանյանը հորդորում է բանակի քննադատներին հիշել երկրի անվտանգության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ զինված ուժերը կարևորում են բանակում միջազգային չափանիշների ներդրումը, ինչպես նաև կառուցողական քննադատությունn իր հասցեին միջազգային ու հայկական հասարակական կազմակերպությունների կողմից:

Նախարարը նշել է, որ անթույլատրելի է համարում, երբ ցանկություն կա ամեն գնով բացասական բան գտնել: «Մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ բանակy ցանկանում են օգտագործել քաղաքական կամ այլ նպատակներով»,-հայտարարել է նա:

Նախարարը նշել է, որ կարևորում է համագործակցությունը ՀԿ-ների հետ և բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը:

 Ուշագրավ
---