Փոխվարչապետն ընդունել է «Սաուր» ընկերության փոխնախագահին![]() 8 փետրվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային հարցերով փոխնախագահ Միշել Ֆուրեին: Կողմերն անդրադարձան վերջին տարիներին իրականացված ծրագրերին, ձեռք բերված արդյունքներին եւ նախանշված նպատակներին: Երկուստեք կարեւորվեցին բնակչությանը մատուցվող ծառայության որակի բարձրացման եւ ջրամատակարարման տեւողության ավելացման խնդիրները, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի ամբողջական եւ որակյալ իրականացումը: Մ. Ֆուրեն ընկերության անունից Հայաստանում գործունեությունը երկարատեւ ժամկետով շարունակելու եւ ընդլայնելու ցանկություն հայտնեց: Փոխվարչապետը նշեց, որ համակարգում գործունեություն են ծավալում երեք օպերատորներ, եւ հայկական կողմը, կարեւորելով ձեւավորված փորձը, նախապատվություն է տալիս պայմանագրային կառավարմանը: Անդրադառնալով «Սաուր» ընկերությանը՝ Ա. Գեւորգյանը նշեց, որ այն արդեն բավական ժամանակ գործում է հայաստանյան շուկայում, ծանոթ է առկա խնդիրներին, եւ ձեւավորվել է արդյունավետ համագործակցության լավ ավանդույթ: Փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց քննարկել ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները` հաշվի առնելով նաեւ գործընթացում ներգրավված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքները եւ պահպանելով սահմանված ընթացակարգերը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |