ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏՈՆՈՒՄ ԿԱՃԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԳԱԶԻ ԵՎ ՋՐԻ ԳՆԵՐԸ

PanARMENIAN.Net - 2004 թ. հունվարի 1-ից Հայաստանում կաճեն էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագները: Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, տվյալ հարցը կառավարությունը դեռեւս քննարկում է Բնական մենաշնորհների գործունեությունը կարգավորող հանձնաժողովի հետ: Վարչապետը հիշեցրել է, որ վերջին անգամ էլեկտրաէներգիայի գները Հայաստանում բարձրացվել են 1998 թ., սակայն, այդ ժամանակից դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի փոփոխությունը կազմել է 8 տոկոս: Դժվար չէ հաշվարկել, որ գները կաճեն մոտավորապես 3 տոկոսով: Նրա խոսքերով, ներկայումս ընթանում է սակագների չափերի հաշվարկման գործընթաց` գների սպասվող աճի սոցիալական հետեւանքները մեղմացնելու համար: «Չի բացառվում, որ այդ հարցը կարգավորվի օրենսդրական մակարդակով»,- նշել Է Ա.Մարգարյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---