Մեծ Բրիտանիայի և Քաթարի հատուկ նշանակության ստորաբաժանումն օգնո՞ւմ է սիրիացի ապստամբներին![]() 8 փետրվարի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Քաթարի հատուկ նշանակության ստորաբաժանումը Հոմսում գործում է սիրիացի ապստամբների կողմից: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել է DEBKAfile-ը՝ մեջբերելով սեփական ռազմական աղբյուրները: Ինչպես նշում է DEBKAfile-ը, արաբական և արևմտյան հատուկ նշանակության ստորաբաժանումներն ուղղակիորեն չեն մասնակցում սիրիական զինվորականների հետ բախումներին, սակայն ապստամբների համար խորհրդատվություն են անցկացնում մարտ վարելու տակտիկայի վերաբերյալ, տրամադրում են կապի միջոցներ, հետախուզական տվյալներ: Պետք է նշել, որ սա Սիրիայում արտասահմանյան բանակի ներկայացուցիչների առկայության մասին առաջին հաղորդագրությունն է: Աղբյուրի կարծիքով, Հոմսում արաբական և արևմտյան հատուկ նշանակության ստորաբաժանումների առկայությունը հիմք է նոր ծրագրի համար, որը փորձում է հաստատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |