Տիգրան Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է Սիրիայի հայ համայնքին օգնելու համար

Տիգրան Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է Սիրիայի հայ համայնքին օգնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` Սիրիայի հայ համայնքի անվտանգության խնդիրը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և այդ հարցը քննարկվում է ինչպես դիվանագիտական կապերի, այնպես էլ համայնքի հետ ուղղակի աշխատանքի միջոցով: Այդ մասին նա հայտնել է այսօր` ելույթ ունենալով Ազգային Ժողովում:

«Բնականաբար մեզ հուզում է մեր համայնքի ճակատագիրը, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի առավելագույնս օգտակար լինենք մեր հայրենակիցներին»,- հայտնել է նա:

Պատասխանելով ՀՅ Դաշնակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը մշակում է որևէ ծրագրեր, որպեսզի Սիրիայի հայերը որոշեն հենց Հայաստան վերադառնալ, եթե իրադրությունը կրիտիկական լինի, և նրանք որոշեն լքել երկիրը, վարչապետը նկատել է, որ դա շատ բազմակողմանի խնդիր է, և կառավարությունը հետևում է համայնքից բխող ազդանշաններին: Ընդ որում` վարչապետը հավելել է, որ «մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի գերապատվությունը տրվի հայրենիքին»:

Սիրիայում արդեն գրեթե մեկ տարի շարունակվում են հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի ընդհանուր քանակը գերազանցել է 5 հազարը: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---