Իրաքի հավաքականին զրկել են 2012-ի օլիմպիադայի ընտրական մրցաշարում ԱՄԷ թիմի հետ խաղում հաղթանակից![]() 8 փետրվարի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ասիական ֆուտբոլային համադաշնությունը (AFC) Իրաքի հավաքականին զրկել է 2012-ի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում ԱՄԷ թիմի հետ խաղում հաղթանակից: Իրաքի թիմը պատժվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտությամբ որակազրկված ֆուտբոլիստներին դաշտ դուրս բերելու համար: Իրաք-ԱՄԷ խաղը կայացել է 2011-ի նոյեմբերի 27-ին Դոհայում և ավարտվել Իրաքի թիմի հաղթանակով 2:0 հաշվով: Այդ հանդիպմանը մասնակցել է պաշտպան Ջասիմ Ֆայսալը, որը նախորդ խաղերում որակազրկվել էր երկու դեղին քարտ ունենալու համար: ՖԻՖԱ-ն Իրաքի Ֆուտբոլի ֆեդերացիային մեղավոր է ճանաչել և տուգանել 7,6 հազար դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |