Anonymous-ը տիրացել է Գերմանիայի որոշ ռազմական փաստաթղթերի![]() 8 փետրվարի 2012 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հաքերային խմբավորում Anonymous-ը հայտնել է, որ իրենց ձեռքում է գտնվում է Գերմանիայի՝ Աֆղանստանում ռազմակական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է M&C-ն։ Anonymous-ը նշել է, որ հափշտակել է այդ տվյալները Գերմանիայի խորհրդարանից։ Այս ռազմական փաստաթղթերը հավաքվել են հետաքննության առիթով։ Գերմանական խորհրդարանը հայտնել է, որ կստուգի տեղեկության արտահոսքի պատճառը։ Սա առաջին անգամ չէ, որ Anonymous խմբավորումը տիրանում է կառավարական գաղտնի փաստաթղթերի։ Խմաբվորումը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |