ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Յաապ դե Հուպ Շեֆերին, որը վերջերս նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությանը, ինչպես նաեւ Յաապ դե Հուպ Շեֆերի Հարավային Կովկաս կատարելիք այցի մանրամասները: Կայացել է նաեւ Վ.Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ջոն Բոլտոնի հետ, որի ընթացքում քննարկվել են սպառազինությունների չտարածման անվտանգության նախաձեռնությանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---