Բրիտանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսով զրուցել են Սիրիայի մասին, մանրամասները դեռ հայտնի չեն![]() 8 փետրվարի 2012 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում առկա իրադրության քննարկման վերաբերյալ, գրում են բրիտանական ԶԼՄ-ները: 30 րոպեանոց զրույցը բրիտանական կողմը գնահատել է որպես «բաց երկխոսություն» և օգտագործել, որպեսզի ռուս գործընկերներին հասցնի իր մտահոգությունը միջազգային հանրության փաստացի անգործության պայմաններում Սիրիայում բռնության շարունակման վերաբերյալ: Զրույցի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Մեծ Բրիտանիան և այլ արևմտյան երկրներ ավելի վաղ դատապարտել էին Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը, որոնք փետրվարի սկզբին վետո էին դրել Մարոկկոյի կողմից առաջարկված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևի նախագծի վրա Սիրիայում բռնության դադարեցման վերաբերյալ, որտեղ գրեթե մեկ տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության բախումները, և որոնց արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ հինգ հազար մարդ է զոհվել: Վերջին օրերին սիրիական իշխանությունները զանգվածային հրաձգության են ենթարկում Հոմս քաղաքը, ինչի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվել: Բրիտանական կառավարության խոսքով` ՌԴ և ՉԺՀ կողմից Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագծի արգելափակումը «սպառնալիքի տակ է դնում սիրիական ժողովրդին և ազատ արձակում Բաշար Ասադի վարչակազմի ձեռքերը հետագա ուժային գործողությունների իրականացման համար»:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |