Հոգեբան. «Հրաշք Այբ-Քե» Դիցային այբբենարանը կնպաստի երեխաների մեջ լավ որակների սերմանմանը 8 փետրվարի 2012 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ «Հրաշք Այբ-Քե» Դիցային այբբենարանի շնորհանդեսը: Այբբենարանի նպատակն է ապահովել հայոց նոր սերնդի բարոյահայրենասիրական դաստիարակությունը, վերականգնել հավատը հրաշքի հանդեպ: Այսօր գրքի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց գրքի համահեղինակ, «Նոր Հայաստան» հ/կ ղեկավար Էլեոնորա Մանանդյանը. «Գիրքը խթան կհանդիսանա ամրապնդելու հայության ազգային ինքնությունը` ազգային դիցաբանական ավանդության վերակենդանացման շնորհիվ»: Գիրքը նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար, բայց հեղինակները լիահույս են, որ մեծահասակներին այն ևս կհետաքրքրի: Գրքի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև հոգեբան Արմինե Սապրյանը. «Գիրքը մեծապես կնպաստի երեխաների մեջ լավ որակների սերմանմանը: Հատկապես, որ հոգեբանությունն ապացուցում է, որ մարդու «Ես»-ի ձևավորումը տեղի է ունենում 3-7 տարեկան հասակում»: Հոգեբանը հավելեց նաև, որ երեխան ամեն էջով անցնելիս դժվարություններ է հաղթահարում, և որքան երեխաներին հատուկ են դրական որակները, այնքան նա հեշտությամբ է հաղթահարում իր առջև դրված արգելքները: Գրքի մյուս համահեղինակ, ազգագրագետ Oկսանա Կարապետյանն իր խոսքում նշեց, որ սա փորձ է վերականգնելու Հայոց Ազգային դիցային էակներին վկայակոչող Հրաշք հեքիաթների ստեղծման ավանդությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |