Փետրվարի 29-ին Microsoft-ը վերջապես կներկայացնի Windows 8 օպերացիոն համակարգը

Փետրվարի 29-ին Microsoft-ը վերջապես կներկայացնի Windows 8 օպերացիոն համակարգը

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը հայտնել է, որ փետրվարի 29-ին Mobile World Կոնգրես ցուցահանդեսի ժամանակ Բարսելոնայում կներկայացնի իր երկար սպասված Windows 8 օպերացիոն համակարգի բեթա տարբերակը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse։

Microsoft-ը լրատվամիջոցներին տարածած իր հրավերում խոստանում է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել կայանալիք շնորհանդեսի մասին ամսվա վերջում։

Սպասվում է նաև, որ Windows 8-ի ներկայացման հետ միաժամանակ կբացվի նաև ծրագրերի օնլայն խանութը, որը հենց ստեղծված է լինելու Windows 8-ի հիման վրա նախագծված ծրագրերի համար։

Windows 8 տարբերակը նախագծողների համար Microsoft-ը հասանելի դարձրեց 2011-ի սեպտեմբերին։ Ինչպես հայտնի է, օպերացիոն համակարգի նոր տարբերակը համատեղելի է թե՛ սովորական համակարգիչների հետ և թե՛ պլանշետային համակարգիչների հետ։ Եվ ելնելով օպերացիոն համակարգի նոր ինտերֆեյսից՝ այս տարբերակում առաջին անգամ բացակայելու է «Սկիզբ» (Start) կոճակը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---