Aeroflot Open. Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում առավելության է հասել Միխայիլ Ուլիբինի նկատմամբ

Aeroflot Open. Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում առավելության է հասել Միխայիլ Ուլիբինի նկատմամբ

PanARMENIAN.Net - Aeroflot Open շախմատի փառատոնի A գլխավոր մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Միխայիլ Ուլիբինին (Ռուսաստան):

Հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով էր խաղում և 41-րդ քայլում մրցակցին ստիպել է հանձնվել:

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը սև ֆիգուրներով հաղթել է Սանտոշա Վիդիտին (Հնդկաստան):

Կարեն Գրիգորյան – Պավել Պոնկրատով պարտիան դեռևս չի ավարտվել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---