Շվեյցարիան և Սերբիան իրենց վրա կվերցնեն ԵԱՀԿ նախագահությունը համապատասխանաբար 2014-ին և 2015-ին: Ուրբաթ օրը նման որոշման են հանգել կազմակերպության 56 անդամ-երկրները, ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում: «Ինձ համար հաճելի է, որ ԵԱՀԿ անդամ-երկրները համաձայնվել են Շվեյցարիայի և Սերբիայի առաջարկին երկամյա համատեղ նախագահությունն ընդունելու մասին»,- ասել է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Էյմոն Գիլմորը և ողջունել այդ որոշումը