Յոթ իրանցի ինժեներներ, ովքեր անցած տարվա վերջին առևանգվել էին Սիրիայում, ուրբաթ օրն ազատ են արձակվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեկտեմբերի 20-ին սիրիացի գրոհայինների կողմից գերի վերցված իրանական ինժեներներն աշխատում էին «Ջանդար» էլեկտրակայանում, սակայն առևանգիչները հայտարարել են, որ գերիները եղել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ, ովքեր օգնել են սիրիական բանակին ճնշել Սիրիայում ընդվզումը: