Իրանը նոր սուզանավեր է ստացել

Իրանը նոր սուզանավեր է ստացել

PanARMENIAN.Net - Իրանում կառուցված երկու թեթև սուզանավեր տեղական նավատորմի մեջ են մտել, հաղորդում է ԻՐՆԱ պետական գործակալությունը:

Այդ քայլը դիտարկվում է որպես միջուկային ծրագրի առնչությամբ Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Իրանի պաշտպանունակության արդիականացմանն ուղղված ջանքերի մի մաս, գրում են իրանական լրատվամիջոցները:

Նոյեմբերին Իրանի իշխանությունները հաղորդեցին, որ երկրի ՌԾՈՒ համալրել են «Գադիր» դասի երեք սուզանավեր: Համարվում է, որ Իրանն ունի 12 սուզանավ, որոնցից երեքը նա ձեռք է բերել Ռուսաստանից, սակայն հստակ թիվը չի հրապարակվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---