ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՅԱԼԹՅՈՒՄ18 սեպտեմբերի 2003 - 22:10 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն է նվիրված Համագործակցության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որն այսօր իր աշխատանքն է սկսել Յալթայում: Նախարարները, որոնց թվում է նաեւ հայ նախարար Վարդան Օսկանյանը, քննարկում են հարցեր, որոնք կշոշափվեն ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարնեի գագաթնաժողովում սեպտեմբերի 18-19: Մասնավորապես, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, ակնկալվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի մասին փաստաթղթի ստորագրումը: Նախարարների խորհրդակցության օրակարգում է նաեւ ԱՊՀ-ում «Իգլա» եւ «Սստրելա» զենիթա-հրթիռային համալիրների վաճառքի վերահսկման մասին հարցը: Նշենք, որ Յալթայից հետո ԱԳՆ նախարարները կմեկնեն Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նիստին մասնակցելու համար: Այդ առնչությամբ Յալթայում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումներում կարեւոր տեղ է զբաքղեցնում տեսակետների ճշգրտումը առանցքային համաշխարհային հիմնախնդիրների վերաբերյալ: Դրանց թվում են` իրավիճակը Իրաքի շուրջ եւ Մերձավոր Արեւելքում, համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |