ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ18 սեպտեմբերի 2003 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրություններում երկու ընդդիմադիր ադրբեջանական «Ժողովրդական ճակատ» (ԱԺՃԿ) եւ «Ազգային անկախություն» (ԱԱԱԿ) կուսակցությունների միասնական թեկնածուն կլինի Էթիբար Մամեդովը: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ համապատասխան համաձայնագիր են ստորագրել երկու կուսակցությունների առաջնորդներ Ալի Քերիմլին (ԱԺՃԿ) եւ Է.Մամեդովը (ԱԱԱԿ): Փաստաթղթի համաձայն նախագահական ընտրությունների ժամանակ այդ երկու կուսակցությունների թեկնածուի հաղթանակի դեպքում նրանք կձեւավորեն կոալիցիոն կառավարություն, որի ղեկավարը կդառնա ԱԺՃԿ-ի նախագահ Քերիմլին: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2003 թվականի հոկտեմբերի 15-ին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |