ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԴԵՌ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության վերջերս գաղտնազերծված փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես, թեեւ գաղտնի, ճանաչվել է որպես Հայաստանի պատմական մաս, հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Գաղտնազերծված փաստաթղթերը, որոնց մի քանիսը վերաբերում են դեռեւս անցյալ դարի 70-ական թթ., հաստատում են, որ այդ ողջ ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ վարչակազմը գիտակցել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական է եւ մշտապես օրինականորեն հավակնել է Հայաստանի հետ վերամիավորման: Իսկ ադրբեջանցիների թշնամանքը հայերի նկատմամբ 80-ական թթ. վերջում-90-անների սկզբում հիմնված է եղել ոչ թե ադրբեջանցիների նկրտումների վրա Լեռնային Ղարաբաղի հանդեպ, այլ ավելի շուտ եղել են երկրում քաղաքական եւ ժողովրդագրական փոփոխություններից առաջացած անբավարարվածության եւ հիասթափության կուտակված զգացմունքից ձերբազատվելու միջոց, որոնք ավելացնում էին ճեղքվածքը Ադրբեջանում եւ Հայաստանում կյանքի մակարդակների միջեւ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---