Մեծ Բրիտանիայում ազատ է արձակվել Եվրոպայի տարածքում բեն Լադենի աջ ձեռք Աբու Քաթադան14 փետրվարի 2012 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ազատ է արձակվել Եվրոպայի տարածքում բեն Լադենի «աջ ձեռքը» համարվող Աբու Քաթադան: Ինչպես հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, Լոնդոնում նա օրական 22 ժամ գտնվում է տնային կալանքի պայմաններում: Փետրվարի 6-ին Մեծ Բրիտանաիայի դատարանը հաստատել է, որ Աբու Քաթադան գրացի դիմաց կարող է ազատ արձակվել: Մինչ այդ, նա 6 տարի ազատազրկման մեջ է գտնվել: Բրիտանիայում դիտարկում են նրա արտաքսման հարցը Հորդանան, որտեղ նա դատապարտված է ցմահ ազատազրկման, և որտեղ, ինչպես նա է պնդում, իրեն տանջանքներ են սպասվում: Սակայն մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ նա չի կարող արտաքսվել Հորդանան: 1993թ Քաթադան կողծված փաստաթղթերով ժամանել է Մեծ Բրիտանիա` քաղաքական ապաստարան խնդրելով: 1994թ նրան շնորհվել է փախստականի կոչում: 2002թ նա ձերբակալվել է: 2005թ օգոստոսին նա դարձյալ ձերբակալվել է ահաբեկչության մեղադրանքներով: 2008-ին ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն դարձյալ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայից հեռանալու փորձի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |