Կարեն Քոչարյան. Ընտրողները «կգցեն» ՕԵԿ-ին, ինչպես նա «գցեց» ընտրողներին 2008-ին![]() 14 փետրվարի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը իր հնարավորությունների ու ռեսուրսների ներածի չափով ընտրակաշառք կկիրառեն, գտնում է քաղաքական տեխնոլոգիաների գծով փորձագետ Կարեն Քոչարյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա հեգնանքով նշել է, որ «Օրինաց երկիրը» այն միակ կուսակցությունը կլինի, որի օգտին չեն քվեարկի նույնիսկ եթե դրա դիմաց փող վերցնեն: «Ընտրողները «կգցեն» ՕԵԿ-ին, ինչպես նա «գցեց» նրանց 2008-ին»,-ասել է նա: Քոչարյանը նաև հորդորել է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ՕԵԿ երկու ներկայացուցիչները պարտություն կրեցին Շիրակի մարզում, որն ավանդաբար համարվում էր կուսակցության հենակետերից մեկը: Իր հերթին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ՕԵԿ-ն անվանեց «մեռած կուսակցություն», նշելով, որ այն չի անցնի խորհրդարան: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որը մասնակցել է 2008թ. նախագահական ընտրություններին որպես ընդդիմադիր թեկնածու և երրորդն էր հավաքած ձայների քանակով, ընտրություններից հետո սատարեց Սերժ Սարգսյանին, իսկ կուսակցությունը մտավ կոալիցիայի մեջ: Դրանից հետո ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ Արթուր Բաղդասարյանը հենց սկզբից «ծախվել էր» իշխանություններին և միայն «ընդդիմադիրի» դեր էր տանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |