Փորձագետ. Ի տարբերություն Մեդվեդևի, Պուտինը պատրանքներ չունի Ղարաբաղի հարցում

Փորձագետ. Ի տարբերություն Մեդվեդևի, Պուտինը պատրանքներ չունի Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ռուս քաղաքագետ Անդրեյ Ռյաբովը համոզված է նրանում, որ Ռուսաստանին պետք չէ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրում: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Գորբաչով ֆոնդի» և Քարնեգիի մոսկովյան հիմնադրամի փորձագետ Անդրեյ Ռյաբինը հայտարարել է, որ Պուտինի նախագահ ընտրվելու դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում սկզբունքորեն չի փոխվի:«Հնարավոր է, երեք նախագահների հանդիպումներն ավելի քիչ լինեն: Հնարավոր է, պակասի լավատեսական հռետորությունը: Ինչպես ինձ թվում է, Վ. Պուտինն այս հարցում պատրանքներ չունի: Բայց գործընթացը շարունակվելու է թեկուզ այն պատճառով, որ այն ունի միայն մեկ և շատ վատ այլընտրանք՝ զինված հակամարտության վերսկսում: Ռուսաստանին նման հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ռյաբովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---