Իրան. Իսրայելն ինքն է կազմակերպել ահաբեկչությունները Հնդկաստանում ու Վրաստանում![]() 14 փետրվարի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում ու Վրաստանում ահաբեկչական գործողություններ կատարելու Իսրայելի մեղադրանքները Թեհրանի դեմ ուղղված հոգեբանական պատերազմի ևս մեկ դրսևորում են, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, Իսրայելը ինքն է կազմակերպել ահաբեկչական գործողությունները Հնդկաստանում ու Վրաստանում՝ ստվերելու համար այդ երկրների բարեկամական հարաբերությունները Իրանի հետ: «Թեհրանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը, քանի որ Իրանն ինքն էլ ահաբեկչության զոհ է»,-ասել է Մեհմանփարաստը: Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է իսրայելցի դիվանագետը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Հեզբոլլահի» առաջնորդ Իմադ Մուղնիեի սպանության չորրորդ տարելիցի օրը: Հայտնի է դարձել նմանատիպ ահաբեկչական գործողության փորձի մասին Թբիլիսիում: Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Իսրայելի դեսպան Իցխակ Հերբերգի անձնական վարորդի ավտոմեքենայի տակ ամրացված նռնակը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |