Կարեն Քոչարյան. ԲՀԿ-ն զրկված է ընդդիմություն դառնալու հնարավորությունից

Կարեն Քոչարյան. ԲՀԿ-ն զրկված է ընդդիմություն դառնալու հնարավորությունից

PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր սկզբնավորման առաջին պահից իսկ զրկված էր ընդդիմադիր ուժ լինել հնարավորությունից, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Այն ի սկզբանե իշխանական ուժ էր»,-հայտարարել է նա: Այս առնչությամբ փորձագետը բացառել է ԲՀԿ և ընդդիմադիր ՀԱԿ-ի համագործակցությունը, հավելելով, որ լավագույն դեպքում ԲՀԿ-ն Կոնգրեսի և ՀՀԿ պայքարում չեզոք դիրք կգրավի:

Քոչարյանի խոսքով, այժմ ԲՀԿ-ն փորձում է դառնալ քաղաքական ուժ և հենց դրանով են պայմանավորվոծ նրա վերջին գործողությունները և իշխող ՀՀԿ-ի հետ կոնֆլիկտները: «Չգիտեմ դա ում դուր կգա, ում` ոչ, սակայն վերջին 5 տարիների ԲՀԿ միակ քաղաքական գործիչը Նաիրա Զոհրաբյանն է»,-այս առնչությամբ նկատել է նա:

Իր հերթին քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հավելել է, որ ԲՀԿ-ն հնարավորություն ունի ապագա խորհրդարանում կրկնապատկել իր տեղերի քանակը: Նա նաև ընդգծել է, որ մայիսյան ընտրություններին հաջող մասնակցության դեպքում, ԲՀԿ-ն կկարողանա էապես բարելավել իր դիրքերը իշխանական կառույցներում, անգամ ստանալ վարչապետի պաշտոնը: Բադալյանի խոսքով, այս դեպքում, անգամ Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում, նա միանձնյա չի կառավարի երկիրը:

 Ուշագրավ
---