14 փետրվարի 2012 - 15:05 AMT
Պարզվում է, որ Ամստերդամի օդանավակայանը սպառնացել է պայթեցնել մի ռուսաստանցի

Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանը սպառնացել է պայթեցնել մի տղամարդ, որն, ինչպես պարզվել է, Ռուսաստանի քաղաքացի է, հայտարարել են ոստիկանությունում: Խոսքը 40-ամյա մի ռուսաստանցու մասին է: Նա չի խոսում ոչ անգլերեն, ոչ հոլանդերերն»,-ասել է իրավապահը: Ռուսաստանի քաղաքացու անունն ու ազգանունը չի հաղորդվում, հայտնում է Ինտերֆաքսը:

Փետրվարի 13-ին Նիդերլանդների ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Ամստերդամի միջազգային «Սհիպհոլ» օդանավակայանում ռումբ է տեղադրված, որից հետո բոլոր մարդիկ տարհանվել են օդանավակայանից, հայտնել է «Վզգլյադը»: Ըստ ոստիկանության, առավոտյան նրանք հաղորդագրություն են ստացել, որ Ամստերդամի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրված: «Մենք ահազանգ ենք ստացել պայթյունի վտանգի մասին, և տարհանում ենք օդանավակայանը»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչր: