Թուրքական դատարանը որոշել է հարցաքննել Սևակ Շահինի սպանության վկաներին

Թուրքական դատարանը որոշել է հարցաքննել Սևակ Շահինի սպանության վկաներին

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի զինվորական դատարանը որոշել է հարցաքննել տեղի պահնորդային ծառայության ներկայացուցիչներին, որոնք, հնարավոր է, եղել են հայազգի թուրք զինվոր Սևակ Շահին Բալակչիի սպանության վկաները:

Սևակի ընտանիքի փաստաբանը նշել է, որ կարող է տեսանյութեր տրամադրել, հայտնել է Hurriyet Daily news-ը: Ավելի վաղ Սևակի ու սպանության համար մեղադրվող Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էքշինը հայտարարել է, որ դատարանում սխալ ցուցմունքներ է տվել:

Ըստ նրա, դատից առաջ նրան զանգահարեց ոմն մեկն ու ներկայանալով որպես Բյուլենթ Կայ, խորհուրդ տվեց հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես ասել է Էքշինը, Աղաօղլուն պատահաբար չի կրակել Սևակին, «նա լիցքավորել է զենքն ու կրակել է Սևակի վրա»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Սևակ Շահին Բալիկչին սպանվել է ապրիլի 24-ին իր զինակցի կողմից: Դատարանն ազատ արձակեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկման դատապարտել նրան՝ անփույթ սպանության համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---