14 փետրվարի 2012 - 15:48 AMT
Համլետ Հովսեփյանը դեռ մտածում է մեծամասնականով առաջադրվելու մասին

Արդար ընտրությունների համար մեզ պետք է ստեղծել քաղաքացիական հասարակութուն, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա ում է ընտրում, ինչի համար և չգնա ընտրակեղծիքների։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ընտրությունների մասին, նման կարծիք հայտնեց Ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը:

«Խոսակցություններ կան, որ ես մեծամասնական ցուցակով առաջադրվելու եմ 5-րդ ընտրատարածքում։ Այդպիսի քննարկումներ կան, բայց որոշում դեռ չեմ կայացրել և չեմ առաջադրվել»-նշեց բանախոսը։