Էջմիածնում կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ![]() 14 փետրվարի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարավել է փետրվարի 13-ի երեկոյան£ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի, կատարվել է նախատոնակի արարողություն: Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարևանությամբ վառվել է մեծ խարույկըª իբրև Քրիստոսին խորհրդանշող լույս: Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նշելով, որ ԱմենայնՀայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջի օրը հռչակված է նաև նորապսակների օրհնության օր, Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգևի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ: Սուրբ Պատարագի ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |