Հռոմում սաստիկ ցրտերի պատճառով պոկվել են Կոլիզեումի բեկորները![]() 14 փետրվարի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում սառույց գոյանալու և հալչելու հետևանքով քանդվել են Կոլիզեումի վերևի մասի կտորները, փետրվարի 14-ին հաղորդում է La Repubblica-ն: Հանգստյան օրերին զբոսաշրջիկների համար փակված ամֆիթատրոնը հինգշաբթիից շուտ չի բացվի: Վտանգ է ներկայացնում ոչ միայն պատերից կտորների ընկնելը, այլ նաև ճանապարհները փակած սառույցը: Ձյան առատության պատճառով Հռոմում իշխանությունները մի քանի օր դադարեցրել են դասերը դպրոցներում և արգելել քաղաքում տեղաշարժվել մոտոցիկլներով: Չնայած ընդդիմության կողմից կշտամբանքներին, քաղաքապետ Ջաննի Ալեմանոն վստահեցնում է, որ Հռոմում լավ են հաղթահարել ձյան պատճառով առաջացած խնդիրները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |