Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Պետդումայի փետրվարի 15-ի նիստից առաջ որոշել են իրենց բողոքը հայտնել անարդար ընտրությունների դեմ, հայտարարել է ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը:
«Մենք հայտարարություն ենք պատրաստել, որն այսօր կստորագրենք, մեր բողոքի մասին առ այն, որ նման տիպի ընտրությունները հենց սկզբից ենթադրում են ոչ լեգիտիմություն որպես այդպիսին ու անհարգալից վերաբերմունք մեր երկրի քաղաքացիների հանդեպ: Այսօր արդար ընտրություններ չկան»,-ասել է Զյուգանովը: