Եվրոպայի ամենահարուստ կինը լքել է L'Oreal-ի տնօրենների խորհուրդը

Եվրոպայի ամենահարուստ կինը լքել է L'Oreal-ի տնօրենների խորհուրդը

PanARMENIAN.Net - L'Oreal ընկերության համատեր, միլիարդատեր Լիլիան Բետանկուրը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը՝ զիջելով իր տեղը 25-ամյա թոռանը՝ Ժան Վիկտոր Մայերսին: Այդ մասին գրում է The Financial Times-ը: Բետանկուրի ընտանիքը ընկերության ակցիաների 30 տոկոսի տերն է:

2011-ի հոկտեմբերին Լիլիան Բետանկուրը, ով Եվրոպայի ամենահարուստ կինն է, դատարանի որոշմամբ հանձնվել է սեփական ընտանիքի խնամակալությանը: Որոշումը կայացվել է սեպտեմբերի վերջին կատարված բժշկական եզրակացության հիման վրա, որը Բետանկուրի մոտ նկատել է Ալցհեյմերի հիվանդություն: Նրա կարողության կառավարումն անցել է դստերը՝ Ֆրանսուազային և երկու թոռներին:

Այս գործով դատավարությունը տևել է երեք տարի: Ֆրանսուազա Բետանկուրի հիմնական փաստարկը մոր շրջապատի կողմից նրան օգտագործելն էր: Մասնավորապես, Լիլիան Բետանկուրն իր ծանոթ լուսանկարիչ Ֆրանսուա Մարի Բանյեին նվիրել էր մեկ միլիարդ դոլար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---