Փետրվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,090 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389 դրամ:
Փետրվարի 14-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.62 դրամ` փետրվարի 13-ի համեմատ ավելանալով 0.28 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 512.67 դրամ` նվազելով 2.11 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 կետով` կազմելով 12.95 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: