Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում ավագանին հավանության է արժանացրել «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործառույթները փոփոխելու և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները որպես ինքնուրույն մարմիններ գործելու նախագիծը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմամբ, ինքնուրույնությունը կնպաստի մարզադպորցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մարզական ու տնտեսական մրցակցության ապահովմանը, ինչպես նաև մայրաքաղաքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը: