ԱՄՆ դեսպանատուն. Բաքվում նոր դեսպանի նշանակման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ խորհրդակցություններ են ընթանում նախկին դեսպան Մեթյու Բրայզային փոխարինող դիվանագետի թեկածության շուրջ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Քիս Բինը: «Հերթական թեկնածուի մասին հայտարարությունը կանի Սպիտակ տունը»,-ասել է Քիս Բինը:

Այն բանից հետո, երբ տեղը թափուր էր մնացել մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. Ադրբեջանում դեսպան նշանակեց Մեթյու Բրայզային: Սակայն, Սենատը չքվեարկեց Բրայզայի օգտին և Բրայզան 2011թ. դեկտեմբերին ստիպված էր վերադառնալ Նահանգներ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ադրբեջանի գծով աշխատանքային խմբի համանախագահ Դեն Բորենը իր հայտարարության մեջ կոչ է արել Սպիտակ տանը նոր թեկնածություն առաջադրել դեսպանի պաշտոնում, իսկ Սենատին՝ հաստատել այն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---