14 փետրվարի 2012 - 20:27 AMT
Օլիվեր Սթոունի որդին դավանափոխվել է և իսլամ ընդունել

Ռեժիսոր Շոն Սթոունը` հանրահայտ ամերիկյան պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի որդին, դավանափոխ է եղել և իսլամ ընդունել` գտնվելով Իրանում, որտեղ փաստագրական ֆիլմ է նկարահանում: Այդ մասին հաղորդում է Agence-France Presse-ը:

«Անցումն իսլամին չի նշանակում, որ ես բաժանվել եմ քրիստոնեությունից և հուդայականությունից, որոնցով դաստիարակվել եմ ծնված օրվանից»,- հեռախոսազրույցում Սպահանից հայտնել է Շոնը: Ռեժիսորը նկատի ունի, որ իր հայրը ծագումով հրեա է, իսկ մայրը` քրիստոնյա:

27-ամյա Սթոունը չի բացատրում մահմեդական դառնալու պատճառները: ՖԱՐՍ գործակալությունը հաղորդում է, որ նա իսլամի շիիթական ձևն է ընդունել և իր համար ընտրել Ալի անունը: