ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են Ռաֆ, Օպել եվ Ուազ մակնիշի ավտոմեքենաներ: Արդյունքում Ռաֆ ավտոմեքենայի վարորդը եվ 3 ուղեվորներ հոսպիտալացվել են:
Ըստ որոշ աղբյուրների, երթուղայինում հրդեհ է բռնկվել: