Լիբիական ցեղերի զինված բախումների ժամանակ 17 հոգի է զոհվել![]() 14 փետրվարի 2012 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Լիբիայի հարավ-արևելքում` Չադի հետ սահմանին բնակվող Զվայ և Թոբու ցեղերի անդամների միջև տեղ գտած զինված բախումների ժամանակ 17 հոգի է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են, գրում է «Ալ Ահրամ» եգիպտական թերթը: Զվայ և Թոբու ցեղերի միջև բախումները սկսվել են Քուֆրա քաղաքի մոտակայքում այն բանից հետո, երբ առաջինները վերջիններիս մեղադրել են իրենց անդամներից մեկի սպանության մեջ: «Մենք Ազգային անցումային խորհուրդ (ԱԱԽ) դիմեցինք օգնության խնդրանքով, սակայն իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին մեր կոչին,- ասում է Թոբու սևամորթ ցեղի ներկայացուցիչը:- Մեր դրությունը ներկայիս իշխանության օրոք ավելի վատ է, քան Քադդաֆիի օրոք», հաղորդում է Ինտերֆաքսը: Նրա խոսքով` Զվայ ցեցը ԱԱԽ օժանդակությամբ ականանետներով և ծանր սպառազինությունով գնդակոծում է Թոբուի բնակավայրերը: «Նրանք նպատակ ունեն հիմնովին ոչնչացնել մեր ցեղը»,- հայտնել է Թոբուի ցեղի անդամը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |