Փետրվարի 14-ին Կարելիայի մայրաքաղաքում բացվել է «Հիպերբորեյա» Սառցե և ձյունե քանդակների 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի մեկնարկը կոչնազանգով ազդարարել է Պետրոզավոդսկի քաղաքապետ Նիկոլայ Լևինը:
Այս տարի իրենց վարպետությունը որոշել են ցուցադրել մոտ 100 քանդակագործներ Կարելիայից, Մուրմանսկից, Պոդմոսկովյեից, Սանկտ Պետերբուրգից և Ռուսաստանի այլ երկրամասերից: Պետրոզավոդսկ են ժամանել նաև քանդակագործներ արտասահմանից` Սլովենիայից և Իտալիայից:
Ընդհանուր առմամբ գլխավոր մրցանակի համար կպայքարի 30 թիմ: