Փետրվարի 15-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է 2012 թվականի երկրորդ վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային 41-րդ տեղը 639 միավորով:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան բարձրացել է 8-րդ հորիզոնական 1115 միավորով, Դանիան՝ 10-րդ 1090 միավորով, Չեխիան բարձրացել է 29-րդ հորիզոնականը 775 միավորով, Բուլղարիան նահանջել է 88-րդ տեղը 408 միավորով, իսկ Մալթան նահանջել է 159- րդ հորիզոնականը 133 միավորով:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1566 միավորով: Երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիան 1369 միավորով, եռյակը եզրափակում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1359 միավորով: