Եգիպտոսի Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի մեջ մտնող պատգամավորները չորեքշաբթի օրն այցելել են Տորա բանտի հիվանդանոց՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ընդունելու պատրաստվածությունը գնահատելու համար, հաղորդել է եգիպտական «Նայլ» հեռուստաալիքը:
Որոշ ժամանակ առաջ եգիպտական խորհրդարանը պահանջել է ՆԳՆ ղեկավարից տարբեր բանտերում տեղաբաշխել նախկին իշխող ռեժիմի դատապարտված ներկայացուցիչներին, ովքեր գտնվում էին Տորայի բանտում, ինչպես նաև Մուբարաքին Միջազգային բժշկական կենտրոնից տեղափոխել Տորայի բանտային հիվանդանոց: