Այսօր Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է անվանի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Տաշկովը: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի Կինոմատոգրաֆիստների միության փոխնախագահ Կլիմ Լավրենտևը:
Տաշկովն աշխատել է համարյա մինչև իր վախճանը: Միայն անցած տարի էր նա ավարտել «Դոստոևսկու երեք կանայք» ֆիլմի նկարահանումները: Միլիոնավոր հանդիսատեսների հայտնի են նրա «Ֆրանսերենի դասեր», «Վանյուշինի երեխաները», «Ծարավ» ֆիլմերը: