Փետրվարի 17-ի ՀԱԿ հանրահավաքը հետաձգելու պատճառը միայն եղանակն է, պնդում է Արամ Մանուկյանը![]() 15 փետրվարի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեղափոխել է իր հանրահավաքի ամսաթիվը միայն ցուրտ եղանակի պատճառով, այլ ոչ թե այն մտավախության, որ այն սակավաթիվ կլինի: «Ոչինչ չի պատահել, այլ դրդապատճառ չկա: Մեզ համար 10 օր ուշացումը կորուստ չէ: Կարող եմ հավաստիացնել, որ հետաձգման պատճառը միայն եղանակն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, Հրազդանում ընտրությունների ժամանակ ՀԱԿ շատ անդամներ հիվանդացել են, և որոշում է ընդունվել, որ չարժի մարդկանց նման ցրտին 2-3 ժամ պահել հրապարակում: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է այդ հետաձգումը համընկնում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի պնդումների հետ, որ փետրվար-մարտն ամենաբարենպաստ ամիսներն են հանրահավաքների համար, քանի որ դրանից հետո արտագնա աշխատողները մեկնում են, Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ դրանք, միևնույն է, բազմամարդ կլինեն: «Հանրահավաքների բազմամարդ լինելու լուրջ աղբյուր կա՝ սոցիալական լարվածությունը և գների բարձրացումը… Այդ սոցիալական լարվածությունը մարդկանց կբերի հրապարակ»,- ասել է նա: Փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքը տեղափոխվել է մարտի 1 «ծանր եղանակային պայմանների, ինչպես նաև ճանապարհային անվտանգության պատկերացումներից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |