15 փետրվարի 2012 - 17:47 AMT
ԻՀԿ-ն հանդես է գալիս սիրիական հարցում ռազմական միջամտության դեմ

Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ հանդես է գալիս Սիրիա ռազմական ներխուժման դեմ՝ կապված երկրում շարունակվող անկարգությունների հետ: «Մենք պետք է մեր կողմից բացառենք ռազմական միջամտությունը»,- Կանբեռայում Ավստրալիայի Ազգային մամլո ակումբին ուղղված ուղերձում հայտարարել է ԻՀԿ գլխավոր քարտուղար Էկմելեդին Իհսանօղլուն:

Ինչպես հաղորդում է Press TV-ն, նա, հիշեցնելով Լիբիայում, Աֆղանստանում, Իրաքում և Սոմալիում արտասահմանյան ռազմական միջամտությւան մասին, նշել է, որ դա միայն կվնասի Սիրիայի ժողովրդին: